Վենեսուելան ահազանգում է․ Մադուրոյի և նրա կնոջ գտնվելու վայրն անհայտ է

Վենեսուելայի կառավարությունն այսօր հայտնել է, որ չունի որևէ տեղեկություն երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի գտնվելու վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը՝ պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ձայնային ուղերձում։

«Մենք պահանջում ենք անհապաղ հաստատում այն մասին, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն և առաջին տիկին Սիլիա Ֆլորեսը ողջ են»,- նշել է Ռոդրիգեսը։

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Մադուրոյին և նրա կնոջը բռնել է և դուրս բերել Վենեսուելայի լայն տարածքից։

Տարբեր միջազգային աղբյուրների տվյալներով՝ Վենեսուելայի նախագահի կալանավորումն իրականացվել է ամերիկյան հատուկ ստորաբաժանումների կողմից։ Նշվում է, որ գործողությանը մասնակցել են Դելտա հատուկ ջոկատայիններ։

Leave a Comment