
Հունվարի 2-ին Մեքսիկայում տեղի է ունեցել 6.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Գերերո նահանգի Սան Մարկոս քաղաքի մոտակայքում: Ցնցումները զգացվել են երկրի կենտրոնական և հարավային մասերում: Զոհվել է առնվազն երկու մարդ:
Զոհվածներից մեկը 60-ամյա տղամարդ է: Նա իրեն վատ է զգացել և ուշաթափվել է իր բնակարանից տարհանվելիս: 50-ամյա մի կին մահացել է իր տան փլատակների տակ:
Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Մեխիկոյում, որը գտնվում է էպիկենտրոնից 400 կիլոմետր հեռավորության վրա:
Մեքսիկայի պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժը՝ 8.1 մագնիտուդով, տեղի է ունեցել 1985 թվականի սեպտեմբերի 19-ին։ Մոտ 10,000 մարդ զոհվել է։ Ուղիղ 32 տարի անց՝ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին, երկիրը կրկին ցնցվել է ուժեղ երկրաշարժից։ Զոհերի թիվը գերազանցել է 300-ը։