Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ. կան տուժածներ


Հունվարի 1-ին, ժամը 19։19-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչփառ-Ազատաշեն ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Ազատաշեն գյուղում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել առվի մեջ։


Վարորդը և ուղևորը ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։

Դիտումների քանակ1

Leave a Comment