21:03 01.01.2026
«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում
Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Հովակիմ Պ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած […] …
19:01 01.01.2026
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հունվարի 1-ին՝ ժամը 18:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, […] …
18:47 01.01.2026
Ցանկացած սխալ քայլը կամ փոքր անուշադրությունը կարող են խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ
Տոնական օրերը լի են շտապողականությամբ ու ամեն ինչ հասցնելու ցանկությամբ։ Սակայն հենց այդ վազքի ժամանակ է, որ հաճախ անտեսում ենք ամենակարևորը՝ անվտանգությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳ նախարարությունը: «Շտապելն արդարացում չէ օրինազանցության համար․ փողոցը չթույլատրված հատվածով անցնելը կամ արագության գերազանցումը վտանգում են ոչ միայն մեր, այլև մեր հարազատների կյանքը։ Ցանկացած սխալ քայլը կամ փոքր […] …
16:00 01.01.2026
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում
Հունվարի 1-ին՝ ժամը 14։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» […] …
14:00 01.01.2026
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հանրապետության տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 1-ցերեկը, 2-ին լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը […] …