https://arm.sputniknews.ru/20260101/talini-hamajnqapety-khvochyndvotel-e-nrnorhneqi-kargy-aragatsvotni-tem-97417538.html
Թալինի համայնքապետը խոչընդոտել է նռնօրհնեքի կարգը. Արագածոտնի թեմ
Թալինի համայնքապետը խոչընդոտել է նռնօրհնեքի կարգը. Արագածոտնի թեմ
Sputnik Արմենիա
Համայնքապետի և կարգալույծ անձի կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգևորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել։ 01.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-01T18:28+0400
2026-01-01T18:28+0400
2026-01-01T18:28+0400
թալին
եկեղեցի
համայնքապետ
պատարագ
նռնօրհնեք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95637111_0:84:1600:984_1920x0_80_0_0_91356daf7e73ed903da37c0b73508f1f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik: Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը դոկտեմբերի 31-ին խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Տեղեկությունը հայտնում է Արագածոտնի թեմը:Նշվում է, որ նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգևորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել և նռնօրհնեքի կարգ են կատարել։Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է նաև, որ 2026 թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ պատարագին իր անձը պետք է ներկայացվի որպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը:«Արագածոտնի թեմն իր մտահոգությունն է հայտնում վերոնշյալ անախորժ պատմության և համայնքապետի հակականոնական պնդումների կապակցությամբ և հիշեցնում էԱրագածոտնի թեմից նաևնշել են, որ հայ եկեղեցում խաչքավոր կարող է լինել նա, ով ամբողջությամբ ընդունում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կարգուկանոնը, սրբազան ավանդությունը և վերջինիս անբաժանելի մաս կազմող նվիրապետությունը:Արագածոտնի թեմը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ նախաձեռնությունների ազդեցությանը։
թալին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95637111_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4008166dd86751abbb09a6c66422e6a7.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թալին, եկեղեցի, համայնքապետ, պատարագ, նռնօրհնեք
թալին, եկեղեցի, համայնքապետ, պատարագ, նռնօրհնեք
Բաժանորդագրվել
Համայնքապետի և կարգալույծ անձի կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգևորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik: Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը դոկտեմբերի 31-ին խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Տեղեկությունը
հայտնում է Արագածոտնի թեմը:
«Համայնքապետի հետ զրույցից հետո հոգևորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել եկեղեցուց։ Դրանից հետո եկեղեցում համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» է կատարվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգևորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել և նռնօրհնեքի կարգ են կատարել։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է նաև, որ 2026 թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ պատարագին իր անձը պետք է ներկայացվի որպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը:
«Արագածոտնի թեմն իր մտահոգությունն է հայտնում վերոնշյալ անախորժ պատմության և համայնքապետի հակականոնական պնդումների կապակցությամբ և հիշեցնում է
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին ու նրա կողմնակիցներին, որ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը հանդիսանում է քրեական հանցագործություն»,- նշել են թեմից։
Արագածոտնի թեմից նաևնշել են, որ հայ եկեղեցում խաչքավոր կարող է լինել նա, ով ամբողջությամբ ընդունում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կարգուկանոնը, սրբազան ավանդությունը և վերջինիս անբաժանելի մաս կազմող նվիրապետությունը:
Արագածոտնի թեմը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ նախաձեռնությունների ազդեցությանը։