Ներքին Շենգավիթում ևս լույս չկա

Ներքին Շենգավիթում ևս լույս չկա

Այսօր ժամը 16։00-ից հետո Ներքին Շենգավիթի բազմաթիվ բնակիչներ հոսանք չունեն։ Նրանք նշում են, որ մի անգամ են միայն կարողացել կապ հաստատել 180 զանգերի կենտրոն, որտեղից պատասխանել են՝ վթար է եղել ու առ այս պահը ոչ մի ծանուցում չկա ընթացքի վերաբերյալ։ «Իսկ հիմա՝ արդեն ժամը 20։00 է, ընդհանրապես զանգել չենք կարողանում, որովհետև անջատվում է զանգը։ Գոնե ծանուցեին համացանցով, իմանայինք՝ ի՞նչ իրավիճակ է, ե՞րբ լույս կունենանք։ Նոր տարվա օրով նման վերաբերմունքն անընդունելի է։ Պատրաստությունը մի կողմից, տան մեջ սառչելը մյուս կողմից»,֊ ասում են խմբագրություն դիմած քաղաքացիները։

Leave a Comment