Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գետից դուրս է բերվել դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ՝ Լիլիթի դին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ