Վաղվանից սկսած երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու. Նարեկ Սարգսյան

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը քիչ առաջ գրել է.

«Հարգելի՛ վարորդներ, վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար Երևանի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10-ը և 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը և նախազգուշացնում, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության»։

Leave a Comment