ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.
«Դատական իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Տարեմուտը ամփոփումների, վերագնահատման և անցնող տարին մտովի ճանապարհելու պահն է։ Անցյալում թող մնան լարվածությունը, անհանգստություններն ու անհաջողությունները։
Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ սեր, ջերմություն և նվիրական իղձերի իրականացում։
Թո՛ղ 2026 թվականը նշանավորվի բարի գործերով, իմաստնությամբ, խաղաղությամբ և ձեռքբերումներով։
Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ»։