Վաղվանից չի գործի 3․5 տոննայից ավելի բեռնատարների ժամային արտոնությունը

Վաղվանից՝ հունվարի 1-ից, 3․5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար Երևանի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-10-ը և 17-20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու․ Facebook-ի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը և նախազգուշացնում, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- նշել է Սարգսյանը։

 

Leave a Comment