Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի հարաբերությունների առավել ընդլայնմանը


Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայտինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ընդլայնմանը:

607946457_1281031754054319_7398544032442469886_n.jpg (306 KB)

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու աշխատանքները՝ տնտեսական, էներգետիկ, գիտամշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժն իրացնելու և նոր հնարավորություններ բացահայտելու ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

196 դիտում

Leave a Comment