Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալը, իսկ տարվա կտրվածքով՝ սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը) որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան։
Ինչպես հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝
2022թ. Ամանորին բեռը կազմել է՝ 1.243 ՄՎտ,
2023թ. Ամանորին կազմել է՝ 1.264 ՄՎտ,
2024թ. Ամանորին կազմել է՝ 1.286 ՄՎտ։
Իսկ արդեն այս տարի, մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին՝ սպառման պիկ ժամին, ՀՀ-ում էլեկտրական բեռը կազմել է 1.489 ՄՎտ։
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, էլեկտրական բեռը ՀՀ-ում կազմել է 1.547 ՄՎտ, ինչն անցյալ տարվա Ամանորի համեմատ ավելին է շուրջ 20%-ով, այն դեպքում, երբ բաշխման ցանցն ու ենթակառուցվածքները նույնն են՝ բավականին վատթար, և մեծամասամբ, հնամաշ վիճակում։
«Սիրելի՛ քաղաքացիներ,
հորդորում ենք այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրաէներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից՝ դրանով լրացուցիչ չծանրաբեռնելով թե՛ ձեր բնակարանների սպառման սխեման, եւ թե՛ խնայելով ձեր ընտանեկան բյուջեն»,- սոցցանցի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք՝ Ռոմանոս Պետրոսյանը նաև հայտնել էր, որ ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում օրերս տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է՝ մինչ այս այդ տարածքում արձանագրված միջին ցուցանիշների համեմատ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
92 դիտում