Խաղաղությունն իրական է. գալիս ենք Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով ինչ նկատի ունենք


Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքացիներից բաղկացած խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այցի նպատակն է ներկայացնել Հայաստանի անվտանգության ապահովման Կառավարության պատկերացումը։

Վարչապետն ընդգծել է, որ մեր սահմանապահ ծառայությունն այս հատվածում ծառայություն է իրականացնում առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, նույնն էլ Ադրբեջանի կողմից։ Ըստ երկրի ղեկավարի՝ դրա պատճառը լեգիտիմությունն է:

«Ես գիտեմ, որ գտնվում եմ մի տեղում, որտեղ գտնվելու մեր իրավունքն աշխարհում ոչ մեկը չի վիճարկում: Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտն այս պատն է։ Երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի անվտա՞նգ էր, թե՞ ավելի վտանգավոր էր։ Իհարկե, ավելի վտանգավոր էր։ Պարզ օրինակ բերեմ՝ սահմանազատումից առաջ Կիրանցում 90 տուն է եղել, այսօր Կառավարության 16 միլիոնի ծրագրով այստեղ 60 տուն է կառուցվել կամ կառուցվում»,- շեշետել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ մարդիկ տեսնում և զգում են, որ այս միջավայրն անվտանգ է, խաղաղությունն իրական է։

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ սա շատ կարևոր, էական նրբություն է հասկանալու համար, այսպես կոչված՝ «էլիտաների խոսույթը» և հողի վրա ապրող մարդկանց, որոնք ապրում են իրենց կյանքով․ «Հիմա կռահումների կարիք չկա, սա իրականություն է և սա Իրական Հայաստանն է։ Դա էլ է կարևոր՝ ինչո՞ւ ենք գալիս Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք, Իրական Հայաստանի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունն է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

198 դիտում

Leave a Comment