«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կվերսկսի մարզումները: Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը արդեն միացել է ակումբի մարզումային հիմնական խմբին` փորձելով որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ։
26-ամյա պաշտպանը հոգեբանական խնդիրների պատճառով Իսրայելում բուժման հատուկ կուրս է անցել։
Արաուխոն ընթացիկ մրցաշրջանում 15 խաղում խփել է 2 գոլ։