
«Փաշինյանը շատ բան կարող է ուզել, կարևորը՝ ստացվի: Ինձ ճնշել անհնար է»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողի՝ Փաշինյանն ուզում է ձեզ ճնշե՞լ հարցին:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի բակում են Գալստյանի կուսակիցները: