Սուրբ Ծննդյան և գալիք Նոր 2026 թվականի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, տեղեկանում ենք Կրեմլի կայքից:
Նրանց թվում են Աբխազիայի Հանրապետության նախագահ Բադրա Գունբան, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Թուրքմենստանի ժողովրդի ազգային առաջնորդ, Թուրքմենստանի «Խալք Մասլախաթի» նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն, Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Լուոնգ Ցուոնգ, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմու, Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդի, Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Պրաբովո Սուբիանտո, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպին, Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ըն, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդես, Լաոսի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության նախագահ և Լաոսի Ժողովրդա-հեղափոխական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Թոնգլուն Սիսուլիթ, Մոնղոլիայի նախագահ Ուխնագիին Խուրելսուխ, Պետական վարչական խորհրդի նախագահ, Մյանմայի Միության Հանրապետության վարչապետ Մին Աուն Հլաինգ, Նիկարագուայի Հանրապետության համանախագահներ Դանիել Օրտեգա և Ռոզարիո Մուրիլյո, Հռոմի պապ Լևոն XIV, Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչ, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիկո, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Եթովպիայի Դաշնային Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության նախագահ Տայե Ացկեսելասիե, վարչապետ Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության Աբի Ահմեդը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։