
Boeing ընկերությունը ստացել է 8,6 միլիարդ դոլարի պայմանագիր՝ Իսրայելի ռազմաօդային ուժերին 25 նոր F-15 կործանիչ մատակարարելու համար, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը։
«Այս պայմանագիրը նախատեսում է Իսրայելի ռազմաօդային ուժերի համար 25 նոր F-15IA ինքնաթիռների նախագծում, ինտեգրում, սարքավորումներով հագեցում, փորձարկում, արտադրություն և մատակարարում»,- նշված է ամերիկյան ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այս տեղեկությունը նաեւ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Ֆլորիդայում տեղի ունեցած հանդիպումից հետո։