Ինչն է Հայաստանը դարձնում ռուսաստանցիների շրջանում կայուն զբոսաշրջային թրենդներից մեկը

https://arm.sputniknews.ru/20251230/inchn-e-hajastany-dardznum-rusastancineri-shrjanum-kajun-zbvosashrjajin-trendneric-meky-96656418.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96559106_97:0:1298:901_1920x0_80_0_0_36488e1305825749095e2326648fdaed.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , ռուսաստան, ինֆոգրաֆիկա

հայաստան, երևան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , ռուսաստան, ինֆոգրաֆիկա

Բաժանորդագրվել

Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է զարգացած պատմամշակութային միջավայրով, բնական լանդշաֆտներով և գաստրոնոմիական հնարավորություններով:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը պահպանում է ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկի կարգավիճակը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ռուսաստանի Զբոսաշրջային ոլորտի միությունից։

Միության տվյալներով ՝ երկրի նկատմամբ հետաքրքրությունը կայուն է մնում նաև 2026 թվականի կանխատեսումներում. արդեն ամրագրումներ են գրանցվել հունվարյան տոների, ինչպես նաև 2026 թվականի մարտի և մայիսի համար:

«Դա հաստատում է ռուս ճանապարհորդների շրջանում ուղղության կայուն ժողովրդականությունը»,-նշել են ԶՈՄ-ում:

Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է զարգացած պատմամշակութային միջավայրով, բնական լանդշաֆտներով և գաստրոնոմիական հնարավորություններով: Ճանապարհորդների մեծ մասն էքսկուրսիոն տուրեր են ամրագրում կամ միայն կացարանն են ամրագրում, իսկ ծրագիրը տեղում են կազմում։

Հայաստանը հիմնականում դիտարկվում է որպես քաղաքային և ճանաչողական հանգստի ուղղություն։ Ուղևորության միջին տևողությունը 4-6 օր է: Պահանջարկ ունեն նաև հանգստյան օրերի կարճաժամկետ շրջագայությունները:

ԶՈՄ-ում ընդգծել են, որ Հայաստանը չի պատկանում չարտերային ծրագրերով լողափնյա ուղղություններին, սակայն կայուն պահանջարկ ունի: Միության կազմում գտնվող Anex ընկերությունում կիսում են ուղղության հեռանկարայնության գնահատականը։

Զբոսաշրջիկների համար հիմնական առավելությունների շարքում նշվում են ռուսաց լեզվի լայն օգտագործումը, տրանսպորտային մատչելիությունը՝ կարճատև թռիչք և մեծ թվով չվերթեր Մոսկվայից և շրջաններից, ինչպես նաև ուղևորություններ ծրագրելու հնարավորությունը նույնիսկ միայն հանգստյան օրերի համար: Զբոսաշրջային ամենամեծ հետաքրքրության շրջանը լինում է գարնանը, ամռանը և աշնան սկզբին: Ուղղության հիմնական մրցակիցների թվում են Վրաստանն ու Աբխազիան։

Առավել պահանջված են մնում էքսկուրսիոն և գաստրոնոմիական ծրագրերը։ Համակցված շրջագայությունները, որոնք համատեղում են այցելությունները մշակութային վայրեր, համտեսումներն ու ավանդույթներին ծանոթանալը, նույնպես պահպանում են ժողովրդականությունը:

Ըստ «Слетать.ру» ծառայության տվյալների՝ դեպի Հայաստան տուրերի պահանջարկը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 70%-ով։ Արտասահմանյան հայտնի ուղղությունների վարկանիշում Հայաստանը բարձրացել է 22-րդ հորիզոնական (վաճառքների 0,1%)՝ մեկ տարի առաջվա 24-րդ տեղի դիմաց (0,07%):

Anex-ում հաստատում են, որ Երևանը շարունակում է մնալ ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենաշատ պահանջարկ վայելող քաղաքներից:

Leave a Comment