Իր ամանորյա ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին «լուրջ վերաբերվել» և ավելի շատ ներդրումներ կատարել աղքատության դեմ պայքարում, քան պատերազմների մեջ։
«Ավելի անվտանգ աշխարհ ստեղծելու համար մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք աղքատության դեմ պայքարում և ավելի քիչ՝ պատերազմում։ Խաղաղությունը պետք է գերիշխի։ Ակնհայտ է, որ համաշխարհային հանրությունն ունի կյանքի որակը բարելավելու, մոլորակը բուժելու և խաղաղ ու արդար ապագա ապահովելու ռեսուրսներ։ 2026 թվականին ես կոչ եմ անում բոլոր երկրների առաջնորդներին լուրջ վերաբերվել։ Ընտրեք մարդկանց և մոլորակը, այլ ոչ թե ցավը», – ասել է Գուտերեշը։