Ֆուտբոլի աստղերը ներկա են եղել Կոտ դ’Իվուար-Կամերուն հանդիպմանը

Ֆուտբոլի մի քանի աստղեր ներկա են եղել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության F խմբի երկրորդ տուրի Կոտ դ’Իվուար – Կամերուն հանդիպմանը, որն ավարտվել է 1-1 հաշվով։

«Ստադ դե Մարակեշ» ստադիոնում հանդիպումը դիտել են Կիլիան Մբապեն ու նրա կրտսեր եղբայր Էթան Մբապեն, Ժյուլ Կունդեն և Օրելյեն Չուամենին։ Հիշեցնենք, որ Մբապեի ու Չուամենիի ծնողները կամերունցի են։

Կամերունն ու մրցաշարի գործող չեմպիոն Կոտ դ’Իվուարը 4-ական միավորով F խմբում զբաղեցնում են առաջին ու երկրորդ տեղերը։

Leave a Comment