Երկարաձգվել է ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը․ ՆԳՆ – Armenia Today

Կառավարությունը հաստատել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ըստ դեկտեմբերի 25-ի որոշման՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Համակարգն ավտոմատ կերպով երկարաձգում է քարտի ժամկետը մինչև սահմանված օրը։

Ըստ գերատեսչության՝ եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո փոխվել է անձնագիրը (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

2023-ի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական։

Leave a Comment