
Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանում առևտրի և հաղորդակցության հարցերը: Նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի միջոցով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման հետ կապված սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և շեշտել այս ոլորտում աշխատանքները շարունակելու կարևորությունը»,- նշվում է հայտարարության մեջ: