Ֆլորիդայում երեք ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց են գրանցել։ Սակայն գլխավոր հարցը մնում է չլուծված. Պուտինը պահանջում է Դոնբասը, Զելենսկին դեմ է, իսկ Թրամփը պնդում է համաձայնագրի հարցում։ Այս անգամ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները խոսում են մի քանի շաբաթվա մասին, որից հետո խաղաղության համաձայնագրի պարամետրերը շատ ավելի պարզ կլինեն․ գրել է BBC-ին։
CNN-ի հաղորդմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը, վստահություն հայտնելով Ուկրաինայի պատերազմի շուրջ խաղաղության բանակցությունների վիճակի վերաբերյալ, ընդգծել է, որ բանակցությունները շարունակում են մնալ բարդ և հրաժարվել է հստակ ժամանակացույց տրամադրել դրանց լուծման հնարավորության վերաբերյալ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո: Բանակցություններից հետո ո՛չ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը չեն հայտարարել որևէ էական առաջընթացի մասին Ռուսաստանի կողմից սկսված հակամարտությանը վերջ դնելու ջանքերում: Երկուսն էլ ընդգծել են, որ գործընթացը բարդ է և ավելի շատ ժամանակ կպահանջի:
Այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ որոշ հանդիպումների, Թրամփը գովաբանել է Զելենսկիին և վստահեցրել, որ խաղաղությունը մոտ է:
Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում նրանց հանդիպումից գործակալությունը եզրակացնում է, որ պատերազմը կա՛մ ավարտվում է, կա՛մ շարունակվում է անորոշ ժամանակով. Թրամփը պնդում է, որ ինքը որևէ վերջնաժամկետ չունի Ուկրաինայի պատերազմը վերջ դնելու համար, բայց նա նաև, կարծես, ակնարկում է, որ հիմա հակամարտությանը վերջապես վերջ դնելու ամենահարմար ժամանակն է:
Պուտինը բացակայում է, բայց չի մոռացվում. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնել Պալմ Բիչ: Սակայն Թրամփը մեկ ժամից ավելի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդի հետ՝ նախքան Զելենսկիի հետ բանակցությունների մեկնարկը։ Թրամփը նաև հայտարարել էր, որ Զելենսկիի հետ հանդիպումից հետո կրկին կխոսի Պուտինի հետ։
BBC-ին, իր հերթին, հավելել է, որ դեռևս պատասխան չկա այն հիմնական հարցին, թե արդյոք Ուկրաինան ստիպված կլինի տարածքներ զիջել խաղաղության խոստման դիմաց: Սա Ռուսաստանի կողմից առաջ քաշված հիմնական պահանջներից մեկն է, որին, ըստ երևույթին, աջակցում է ԱՄՆ-ը, ուստի այն փաստը, որ Զելենսկին չի ընդունել այն՝ գոնե հրապարակայնորեն, լավ լուր է համարվում Ուկրաինայի համար:
Պարզություն չկա նաև մեկ այլ կարևոր հարցի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Չնայած նախագահ Զելենսկին հայտարարում է, որ դրանք «100%-ով» համաձայնեցված են եղել ԱՄՆ-ի հետ, պարզ չէ, թե ՞նչ են դրանք իրենցից ներկայացնում և արդյոք բավարար կլինեն Ռուսաստանին կրկին Ուկրաինայի վրա հարձակվելուց զերծ պահելու համար։
Ոչ պակաս կարևոր է, որ անկախ նրանից, թե ինչ համաձայնագրեր կարող են կնքել նախագահներ Թրամփը և Զելենսկին, չկա որևէ հիմք ենթադրելու, որ Ռուսաստանը կընդունի դրանք: Փաստորեն, այն արդեն մերժել է Ֆլորիդայում բանակցություններից անմիջապես առաջ շրջանառվող հիմնական գաղափարները՝ հայտարարել հրադադար և բազմազգ ուժեր տեղակայել Ուկրաինայում՝ այն վերահսկելու համար։
«Եվ սա հարց է առաջացնում, թե ինչ է պատրաստ անել Դոնալդ Թրամփը, եթե Ռուսաստանը մերժի Վլադիմիր Զելենսկիի հետ կնքված իր համաձայնագրերը: Մինչ այժմ նրա ճնշման, նյարդայնության և զայրույթի հիմնական հարվածը կրել է Ուկրաինայի առաջնորդը: Դոնալդ Թրամփի շարունակական դրական հռետորաբանությունը Վլադիմիր Պուտինի մասին (ով, ինչպես այսօր հայտարարեց ԱՄՆ նախագահը, «լուրջ» է վերաբերվում խաղաղությանը և «ցանկանում է տեսնել Ուկրաինայի հաջողությունը») ենթադրում է, որ դրա փոխվելը քիչ հավանական է», – եզրակացրել է գործակալությունը՝ հավելելով, որ քիչ նշաններ կան, որ Ուկրաինայում մոտ ապագայում կտիրի երկարատև խաղաղություն: