Մեքսիկայի Օախակա նահանգում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է 13 մարդ , 98-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել Է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը՝ X-ում: Նրա խոսքով՝ վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։
Մեքսիկայի գլխավոր դատախազ Էռնեստինա Գոդոյ Ռամոսը, իր հերթին, հայտարարել է, որ միջադեպի հետաքննությունն արդեն սկսվել է։