Մեքսիկայում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 13 զոհ, 98 վիրավոր (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեքսիկայի Օախակա նահանգում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է 13 մարդ , 98-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել Է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը՝ X-ում: Նրա խոսքով՝ վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։

Մեքսիկայի գլխավոր դատախազ Էռնեստինա Գոդոյ Ռամոսը, իր հերթին, հայտարարել է, որ միջադեպի հետաքննությունն արդեն սկսվել է։

Leave a Comment