Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և ակումբը

Դուբայում կայացել է Globe Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխությունը։

2025 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն, իսկ լավագույն մարզիչ է ճանաչվել փարիզյան ակումբը գլխավորող Լուիս Էնրիկեն։ Էնրիկեն ու Դեմբելեն այս տարի լավագույնն էին ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի վարկածով ու «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ։

Տարվա լավագույն թիմի մրցանակին արժանացել է ՊՍԺ-ն, որն այս տարի նվաճել է 6 տիտղոս՝ դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի ու Միջմայրցամաքային գավաթի հաղթող և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։

Տարվա լավագույն ակումբի մրցանակին հավակնում էին նաև Իսպանիայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնան», աշխարհի ակումբային առաջնության հաղթող Լոնդոնի «Չելսին», Լիբերտադորեսի գավաթակիր բրազիլական «Ֆլամենգոն» և Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը»։

Սաուդյան «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ արժանացել է  Մերձավոր Արևելքի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Leave a Comment