Սրբազանը միշտ աչքի է ընկել սուր խոսքով, բայց նաև անպայմանավոր սիրով առ մեր Հայրենիքն ու Սուրբ Եկեղեցին․ Հայր Զաքարիա

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը գրել է․ 

«Այսօր Հայոց Եկեղեցու նվիրյալ, բանիմաց, գիտնական վարդապետ Միքայել արք. Աջապահյանի ծննդյան տարեդարձն է:

Սրբազանը միշտ աչքի է ընկել սուր խոսքով, բայց նաև անպայմանավոր սիրով առ մեր Հայրենիքն ու Սուրբ Եկեղեցին: Նա արդարության, ճշմարտության խորհրդանիշերից է, եզակի մարդ իր հայկական ամբողջական ինքնությամբ:

Աստված քաջառողջ պահի ու պահպանի Ձեզ, սիրելի՛ Սրբազան: Շուտափույթ ապաքինում և ազատում»:

Leave a Comment