Անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է․ ՆԳՆ-ն դիմել է քաղաքացիներին

Տոնական եռուզեռն ու բարձր տրամադրությունը պետք է ուղեկցվեն պատասխանատվությամբ ու այն գիտակցմամբ, որ անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից:

«Ճանապարհին, տանը և հասարակական վայրերում մեր յուրաքանչյուր քայլն ու որոշումը կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն մեր, այլև մեզ շրջապատող մարդկանց անվտանգության վրա։

Անվտանգությունը պարզապես բառ չէ, այլ ընտրություն և համալիր գործողություն իմ ու քո ապահովության համար»,- նշվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Leave a Comment