Հոմսում մզկիթի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ. Sana


Սիրիայի Հոմս քաղաքի շիա մզկիթում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը՝ հայտնել է Sana գործակալությունը։


Անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը։ Սկսվել է հետաքննություն։


Անվտանգության ծառայությունների աղբյուրը լրատվականին հայտնել է, որ տեղադրված են եղել պայթուցիկ սարքեր։


Նախնական հետաքննության համաձայն՝ մզկիթում ռումբը է տեղադրված եղել: Առայժմ որևէ արմատական ​​խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Leave a Comment