
Սիրիայի Հոմս քաղաքի շիա մզկիթում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը՝ հայտնել է Sana գործակալությունը։
Անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը։ Սկսվել է հետաքննություն։
Անվտանգության ծառայությունների աղբյուրը լրատվականին հայտնել է, որ տեղադրված են եղել պայթուցիկ սարքեր։
Նախնական հետաքննության համաձայն՝ մզկիթում ռումբը է տեղադրված եղել: Առայժմ որևէ արմատական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։