Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը:
Բայրամովը հնարավոր է համարում նաև, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը։
«Խոսքը չի կարող լինել երկու երկրների միջև ռազմական արտադրանքի առևտրի մասին, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է»,-ասել է Բայրամովը: