Արտաշես Մելքոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրենի տեղակալ։
Արտաշես Ալբերտովիչ Մելքոնյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, Հայաստանի Հանրապետություն։
2006 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Գոլիցինի անվան սահմանային ինստիտուտը՝ հոգեբանության մասնագիտությամբ։
2010 թվականից ի վեր աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում՝ տարբեր պաշտոններում։
2025 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրենի տեղակալ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: