ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման ոլորտում


Երևանի Կենտրոնի և անասնաբուժության վարչության տեսուչների կողմից մշտադիտարկումներ են անցկացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերում։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:


 


Ստուգվել են մսի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, պահման և վաճառքի հիգիենիկ պայմանները, ինչպես նաև սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։


 


Ստուգումների արդյունքում 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման՝ տեսուչների հսկողության ներքո։


 


Վերահսկողական միջոցառումները շարունակվելու են նաև առաջիկա հանգստյան օրերին։


 

Դիտումների քանակ3

Leave a Comment