Պետրոսյան․ ՀԷՑ-ի հազարավոր աշխատակիցներ խրախուսվել են 50 հազարական դրամ պարգևով

Պետրոսյան․ ՀԷՑ-ի հազարավոր աշխատակիցներ խրախուսվել են 50 հազարական դրամ պարգևով

26 դեկտեմբերի 2025 – 12:54 AMT

PanARMENIAN.Net – ՀԷՑ-ի 6112 աշխատակից 2025թ. երկրորդ կիսամյակի արդյունքներով ընկերության բյուջեի պարգևատրումների ֆոնդից և տնտեսումների հաշվին խրախուսվել է 50 հազար դրամի չափով (հարկված) պարգևատրմամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ընկերության աշխատակիցների մոտ 90% կազմող՝ այս հիմնական մասնագիտական անձնակազմը կիսամյակային և տարեկան պարգևատրումների ֆոնդից մինչ այս երբեք չի օգտվել»,- գրել է Պետրոսյանը։

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:

Leave a Comment