Հարցեր ուղղեցինք 2024 թվականից Արցախի 9 հոգանոց թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանին:
–Ալիեւի ֆաշիզմն ամեն օր ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը՝ միջազգային կառույցների լուռ «խրախուսմամբ»: «Ազգում » անդրադարձել ենք մայիսի 26-28-ին Բեռնում Հայոց ժառանգության վերաբերյալ համաժողովին, որտեղ Գարեգին Բ- ն ուշադրություն սեւեռեց հարցին, իսկ նրան ուղեկցում էր Վրթանես սրբազանը: Արցախի մշակութային ժառանգությունը կարելի է փրկել վիրտուալ մի տարածքում՝ լուսանկարների, տեսանյութերի ամփոփմամբ: Միջազգային հարթակներում ավելի ընկալելի կդառնա, թե ինչ արժեք է կործանում Ալիեւը, միգուցե նրա վանդալիզմը կանխվի, արցախցիների վերադարձի թեման ավելի հնչեղ դառնա:
– Ադրբեջանն անցել է բոլոր կարմիր գծերը, եւ ամեն օր լսում ենք այս կամ այն հուշարձանը վանդալիզմի ենթարկելու, պղծման եւ ոչնչացման մասին: Այդ լուրերն անընդհատ ցավ են պատճառում: Մեզ արմատից կտրելը, մեր ինքնության վերացումն էր ուզում Ադրբեջանը:
Ցավոք սրտի, պետական մակարդակով գրեթե ոչինչ չի արվում հուշարձանները փրկելու նպատակով: Միջազգային հարթակներում Ալիեւի ձեռքը բռնող չկա: Սա է ամենամտահոգիչն այսօր: Ադրբեջանի նպատակը հայոց հետքը ջնջելն է:
Միջազգային հարթակներում հայտարարությունները մնում են սոսկ հայտարարություններ, երբ չկա թիկունք: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ այն կառույցները, որ կոչված են այդպիսի գոտիներում պահպանել ժառանգությունը, քայլ չեն անում Ադրբեջանի ձեռքը բռնելու, ինչ ուզում, անում է: Արցախի Հանրապետության տարածքում տեղի է ունենում հստակ, պետական մակարդակով կազմակերպված, համակարգված մշակութային էթնոցիդ:
Եթե պետական մակարդակով հակազդեցություն չկա, ինչքան էլ հասարակական կազմակերպություններ, ակադեմիական շրջանակներ, նույնիսկ հանրահայտ հետազոտողներ, ուսումնասիրողներ իրենց ձայնը բարձրացնեն, դա կմնա այդ շրջանակներում: Թե՛ գիտական հոդվածներով, թե՛ գրքերի տպագրությամբ հիշողության պահպանումը կարեւոր է, շատ լավ է նաեւ քարոզչության տեսակետից, բայց այսօր այդ քայլերը բավարար չեն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: