«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Ռեալում» ստեղծված իրավիճակն ու խոսել իր նախկին թիմակից Ալոնսոյի մասին, հայտնում է Marca-ն:
«Ռեալում» բոլորը թոփ ֆուտբոլիստներ են: Բոլորն էլ արժանի են խաղալուն, և նրանցից յուրաքանչյուրն այդպես է կարծում:
Նրանք արժեն նվազագույնը 50 միլիոն եվրո, բոլորը խաղում են իրենց հավաքականներում: Բայց հենց դա էլ Ալոնսոյի գլխավոր խնդիրն է: Այս ամենը ճիշտ կառավարելն ամենադժվարն է»,- ասել է Ֆաբրեգասը: