Նոր իրավակարգավորումներ՝ միջին ռիսկայնության աստիճանի շինությունների նախագծման համար նախագծման թույլտվության տրամադրման

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվել են նոր իրավակարգավորումներ՝ ուղղված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա) ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության շինությունների նախագծման համար նախագծման թույլտվության տրամադրման, այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով, նախագծային փաստաթղթերի մշակման, շինարարության թույլտվության տրամադրման, այդ թվում՝ ինքնաշխատ ներբեռնման հնարավորությամբ, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ընթացակարգի պարզեցմանը:

Արդյունքում՝ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի առանց ավելորդ վարչարարության և քաշքշուկների, լիցենզավորված կազմակերպության (համապատասխան արտոնագիր ունեցող ճարտարապետի) կողմից սահմանված կարգով կազմված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության, այդ թվում՝ ինքնաշխատ ձևավորված, առկայությամբ իրականացնել շինարարական աշխատանքներ, ավարտական ակտը ստանալ հարթակից՝ ներբեռնելու միջոցով, առանց ընդունող հանձնաժողով ձևավորելու։ Կթեթևանա համայնքապետարանների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, կխնայվեն վարչական ռեսուրսները։

Leave a Comment