«2025-ից ներդրել ենք արդյունքի հիման վրա աշխատանքի գնահատման համակարգ»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հրաժարվում ենք համակարգից, երբ բոլորը ստանում են համատարած նույն դրույքաչափերը. սա կառավարելիությունը և մոտիվացիան նվազեցնում է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ արդար չէ, որ նույնչափ հավելավճար ստանան և՛ շատ, և՛ քիչ ջանք գործադրածները։
«Ներդրվել է պիլոտային համակարգ, պետական կառավարման համակարգում, այո՛, հասել ենք այն կետին, որ վարձատրությունները լինեն մրցունակ մասնավոր հատվածի հետ»,- ընդգծեց Փաշինյանը։