«Ներդրել ենք արդյունքի հիման վրա աշխատանքի գնահատման համակարգ»․ Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«2025-ից ներդրել ենք արդյունքի հիման վրա աշխատանքի գնահատման համակարգ»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հրաժարվում ենք համակարգից, երբ բոլորը ստանում են համատարած նույն դրույքաչափերը. սա կառավարելիությունը և մոտիվացիան նվազեցնում է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ արդար չէ, որ նույնչափ հավելավճար ստանան և՛ շատ, և՛ քիչ ջանք գործադրածները։

«Ներդրվել է պիլոտային համակարգ, պետական կառավարման համակարգում, այո՛, հասել ենք այն կետին, որ վարձատրությունները լինեն մրցունակ մասնավոր հատվածի հետ»,- ընդգծեց Փաշինյանը։

Leave a Comment