«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլին Բեքհեմը, սոցիալական ցանցերում արգելափակել է ծնողների օգտահաշիվները։ Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե իբր Դևիդն ու Վիկտորիան են դադարել հետևել որդուն, սակայն նրա եղբայրը՝ Կրուզը, հերքել է այդ լուրերը։
«Դա ճիշտ չէ։ Մայրիկն ու հայրիկը երբեք չէին դադարի հետևել իրենց որդուն։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը․ նրանք են արգելափակվել, ինչպես, ի դեպ, և ես»,- People-ի փոխանցմամբ՝ ասել է Կրուզ Բեքհեմը։
Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ Բրուքլինը արդեն տևական ժամանակ է՝ չի շփվում ծնողների հետ։ Հիմնական պատճառը կապվում է ամերիկացի միլիարդատիրոջ դստեր՝ Նիկոլա Պելտցի հետ նրա հարաբերությունների հետ։ Հաղորդվում է, որ Նիկոլան լարված հարաբերություններ ունի Դևիդի և Վիկտորիայի, հատկապես՝ սկեսուրի հետ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ ամուսնությունից հետո կինն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Բրուքլինի կյանքը։ Նշվում է նաև, որ որդին նույնիսկ չի շնորհավորել հորը՝ ասպետի տիտղոսին արժանանալու կապակցությամբ։