Թուրքական «Ֆեներբահչե» ակումբի նախագահ Սադեթին Սարանի թրմամիջոցի թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
61-ամյա Սարանի մազերից հայտնաբերվել են թմրամիջոցների հետքեր։ Դատարանի որոշմամբ Սարանը բաց է թողնվել ստորագրությամբ՝ երկրից չբացակայելու պայմանով։
Սադեթին Սարանը «Ֆեներբահչեի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2025 թ. սեպտեմբերից։
Թուրքիայի առաջնության 17 տուրից հետո «Ֆեներբահչեն» 39 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է: