Թուրքական «Ֆեներբահչեի» նախագահի մազերից հայտնաբերվել են թմրամիջոցի հետքեր

Թուրքական «Ֆեներբահչե» ակումբի նախագահ Սադեթին Սարանի թրմամիջոցի թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին հայտնում է TRT Haber-ը։

61-ամյա Սարանի մազերից հայտնաբերվել են թմրամիջոցների հետքեր։ Դատարանի որոշմամբ Սարանը բաց է թողնվել ստորագրությամբ՝ երկրից չբացակայելու պայմանով։

Սադեթին Սարանը «Ֆեներբահչեի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2025 թ. սեպտեմբերից։

Թուրքիայի առաջնության 17 տուրից հետո «Ֆեներբահչեն» 39 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է:

Leave a Comment