Գիշերը պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի հարավային Օրեխովո-Բորիսովո Յուժնոյե շրջանում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ժամը 1:30-ի սահմաններում Ելեցկայա փողոցի 37 հասցեում գտնվող ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ գտնվող բնակելի շենքի կայանատեղիում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ճանապարհային ոստիկանության մեքենայի մեջ տեղադրված կամ նետված ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է, որի հետևանքով զոհվել են երկու ոստիկան և վիրավորվել ևս երկուսը։
Դեպքը տեղի է ունեցել այն մասում, որտեղ օրեր առաջ հերթական ահաբեկչության հետևանքով մահացավ ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: