Ռուսաստանը, Ադրբեջանից դեպի Հայաստան հացահատիկի մատակարարումների հետ միասին, քննարկում է նաև պարարտանյութի մատակարարման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ․ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքն անցավ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Այնուհետև անցավ ղազախական հացահատիկը։ Մենք քննարկում ենք նաև այս գծի միջոցով այլ բեռների՝ օրինակ՝ պարարտանյութերի փոխադրման հնարավորությունը»,- ասել է Օվերչուկը՝ «Россия 24»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը։ Մոսկվան և Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը։