Անկարայից մեկնող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։
Reuters-ը հաղորդում է, որ ինքնաթիռում է Լիբիայի բանակի շտաբի պետ Մուհամեդ Ալի Ալ-Հադդադը։
Լիբիայի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետն այսօր Անկարայում էր գտնվում թուրք գործընկեր, գեներալ-գնդապետ Սելչուկ Բայրաքթարօղլուի պաշտոնական հրավերով:
Haberturk-ի տվյալներով՝ միջադեպի պատճառով Անկարայի օդային տարածքը փակվել է թռիչքների համար։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ կործանված ինքնաթիռում եղել է 5 մարդ։