Երևանի քաղաքապետարանը 2025 թվականին հանրակրթության ոլորտում իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ ուղղված կրթական միջավայրի բարելավմանը և ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը։
Ի՞նչ աշխատանքներ են կատարվել
– Գույքի համալրում բարեկարգված մանկապարտեզներում,
– Տեսահսկման համակարգի ներդրում,
– Ռոբոտաշինության ծրագրի ներդրում,
– Միասնական ճաշացանկի ներդրում,
– Երկարօրյա կրթության ծառայություն,
– Վաղ տարիքի խմբերի գործարկում,
– Երևանի քաղաքապետին կից աշակերտական խորհրդի ստեղծում,
– Անգլալեզու գրքերի տրամադրում դպրոցներին,
– Բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակում դպրոցներում:
