ԲԴԽ-ն առաջարկում է Մակար Կիրակոսյանին նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույ դատական խորհրդի ԹԻՎ ԲԴԽ-89-Ո-164 որոշումը, որով առաջարկվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար Մակար Կիրակոսյանին թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ։

Որոշման հիմքերը և բովանդակությունը

Բարձրագույն դատական խորհրուրդը որոշում է կայացրել հիմք ընդունելով 2025 թվականի դեկտեմբերի 23-ի դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը։

Որոշումը կայացվել է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 129-րդ և 117-րդ հոդվածների հիման վրա։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները

Հանրապետության նախագահին առաջարկել Մակար Գեղամի Կիրակոսյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Մակար Գեղամի Կիրակոսյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Մակար Գեղամի Կիրակոսյանի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

   

  

                                                                                   

Leave a Comment