Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջից.
Բրիտանական հեղինակավոր GB News հեռուստաալիքի եթերում անդրադարձել եմ աշխարհում քրիստոնյաների դեմ իրականացվող հալածանքների մտահոգիչ աճին։
Մեծ և միջազգային լսարանի առջև հատուկ շեշտել եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ, իսկ հոգևորականներն ու բարերարները հայտնվում են ճաղերի հետևում՝ իրենց հավատքի և սկզբունքների համար։
Իմ ուղերձը հստակ է՝ ինչպես աշխարհի ցանկացած հատվածում, այնպես էլ Հայաստանում կրոնական ազատությունների դեմ ոտնձգությունները պետք է դադարեցվեն։
Միջազգային հանրությունը չի կարող լռել, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը։
Ամբողջական հարցազրույցը` հայերենով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: