UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի մասին, տեղեկացնում է Championship Rounds-ը։
«Արմանը չեմպիոնական գոտու համար պայքարելու հնարավորություն ուներ, բայց հրաժարվեց մենամարտից։ Այդ որոշումից հետո, հավանաբար, նա ստիպված էր փոխել անդրավարտիքը։
Ծառուկյանը չի հասկանում, որ մարդիկ գումար են ներդրել իր առաջխաղացման համար։ Այդքանից հետո դուք կշարունակե՞ք աջակցել նրան։ Սա հենց այն է, ինչ մտածում է UFC-ն»,- ասել է վրացի մարտիկը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2025թ. հունվարին պետք է չեմպիոնական մենամարտ անցկացներ Իսլամ Մախաչևի դեմ, բայց Արմանի մեջքի վնասվածքի պատճառով այն չկայացավ։