Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու հավատավորները Նիկոլ Փաշինյանին հրավիրել են զրույցի, բայց նա անտեսել է ու հրաժարվել․ տեղեկացնում է «Реалист» գործակալությունը։
Փաշինյանի՝ տաճարի ներսում մտերմիկ զրույց ունենալու առաջարկը մերժելուցհետո հավաքված հայերը տեսաուղերձ են ձայնագրել եկեղեցու բակում։
Հայ համայնքը ՀՀ իշխանությանը հորդորել է դադարեցնել հոգևորականների նկատմամբ հետապնդումները։
Հավաքվածները նշել են, որ Փաշինյանն անտեսում է սփյուռքի լայն շրջանակներին՝ նախընտրելով շփվել միայն նախապես ընտրված անձանց հետ։
Նրանք հայտնել են, որ ՀՀ կառավարության ղեկավարն այսօր Four Seasons հյուրանոցում հանդիպելու է «իր» մարդկանց հետ՝ նախապես համաձայնեցված հարցերով։
Նման միջադեպերն, ավելացրել են պետերբուրգյան հայերը, խզում է Հայաստանի ղեկավարության և սփյուռքի զգալի հատվածի կապը։